Հայաստանի դրոշն ու զինանշանը «Գազելի կուզովով» տանում էին Պերմյակովի մոտ, հետ բերում. Փաշինյան
ՀՀ դատախազությունը չկարողացավ ոճրագործ Վալերի Պերմյակովին բերել Հայաստանի դրոշի եւ զինանշանի տակ դատել, այլ Հայաստանի դրոշն ու զինանշանը «Գազելի կուզովով» տանում էին Պերմյակովի մոտ եւ հետ բերում։ Այս մասին ԱԺ–ում Արթուր Դավթյանին գլխավոր դատախազ նշանակելու քննարկումների ժամանակ, ասաց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Ցավոք երեկ դատախազությունը չկարողացավ պատասխանել Պերմյակովի պատժի կրման վայրի մասին հարցին՝ ասելով, թե Արդարադատության նախարարությանը տվեք, մենք կապ չունենք։ Թող դատախազությունը պատասխանատվությունն իր վրայից չփորձի գցել։ Այսքանից հետո Դավթյանն ասում է դատախազությունը վաստակում է իր աշխատավարձը»,– ասաց Փաշինյանը։
