Բայց թույլ կտա՞ն, թե ոչ. Լյովա Խաչատրյանը Կարեն Կարապետյանի մասին
«2000 տարի առանց տեսնելու հավատացել ենք, երևի ժամանակն է, այսուհետ հասուն մարդիկ ենք, պիտի տեսնենք, նոր հավատանք: Կաշխատի, կտեսնենք: Պրոֆեսիոնալ է, և՛ կրթությունն է հերիքում, և՛ փորձը, բայց կստացվի՞, թույլ կտա՞ն, թե ոչ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը Կարեն Կարապետյանի մասին՝ հավելելով,որ ակնկալիքներ չունի.կունենա,երբ որևէ դրական արդյունք տեսնի: «Տիգրան Սարգսյանի օրոք մշակվեց ծրագիր, մտան յուրաքանչյուր քաղաքացու գրպանը և շարունակում են մտնել: Կթույլատրվի՞ այս վարչապետին որևէ փոփոխություն իրականացնել, թե ոչ, չգիտեմ: Փաստ է, որ ոչ մի վարչապետ չի կարողանում սեփական ծրագիրն իրականացնել»,-ընդգծեց պատգամավորը:
