Ինչով են տարբերվում «դուխով տղեն» ու նոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը թեպետ Գեւորգ Կոստանյանի՝ ժեստիկուլացիայի արվեստին չի տիրապետում, եւ ձայնի հատուկ ինտոնացիայով էլ չի խոսում, սակայն չի զիջում իր նախորդին մեկ գլխավոր հարցում։ Դավթյանն, ինչպես Կոստանյանը, այսօր կեսօրից ԱԺ ամբիոնում անվերջ խոսում, բայց ըստ էության ոչինչ չէր ասում։ Նա էլ հաստ «լափշաներ» էր փորձում կախել թարմ ականջներին, որոնք վերադարձել էին ամառային արձակուրդներից։ Խոստանում ընտրվելու դեպքում քայլեր ձեռնարկել մարտի 1-ի հանցագործությունները բացահայտելու և հանրությանը քրեական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ: Նա այս խոստումը տվեց պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, նա ընդգծեց, որ շատ լավ գիտակցում է, որ մարտի 1-ի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործը հուզում է հանրությանը, ուստի իր գործունեությունը պայմանավորված է լինելու հենց այդ հանգամանքով: «Ես այն սկզբունքի կողմնակիցն եմ, որ, որպես կանոն, չբացահայտվող հանցագործություններ չպետք է լինեն, այլ հարց է, թե մեր ռեսուրսները, օբյեկտիվ և սուբյեկտիվ հնարավորությունները որքանով են թույլ տալու, որ մենք կոնկրետ դեպքում ունենանք օբյեկտիվ ճշմարտության բացահայտում: Նախորդ դատախազը որոշակի դատավարական մեխանիզմներ իրականացրեց, որոնք պետք է ապահովեին քննության հետագա արդյունավետությունը: Այս պահին էլ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ընթացքի մեջ, քրեական գործի վարույթը կասեցված չէ: Որպես մեր հանրությանը հուզող կարևոր քրեական գործ, գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելուց հետո այդ գործի մանրամասն ուսումնասիրությունը, դրա բացահայտումը և հանրությանը տեղեկություններ տրամադրելը ինձ համար առաջնահերթություններից մեկն է լինելու»,- խոստացավ Ա.Դավթյանը: Մեծ-մեծ խոստումներ տվեց նաեւ լրագրողների հետ զրույցում, ասաց, որ կկոտրի կարծրատիպերը, կաշխատի օրենքի սահմաններում, այլ ոչ Սերժ Սարգսյանի հրահանգի։ Դիտարկմանը, թե գլխավոր դատախազին նշանակում է Սերժ Սարգսյանը, և ժողովուրդը վստահ չէ, որ դատախազը կարող է ինքնուրույն գործել, քանի որ կառավարվում է Բաղրամյան 26-ից, պատրաստվո՞ւմ է կոտրել այս կարծրատիպը, Դավթյանը պատասխանեց. «Համաձայն չեմ ձեր տված գնահատականին, թե այս կարծրատիպը տարածված է, բայց իմ ամենօրյա աշխատանքում ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր լինի` դրանով իսկ ստանալով հանրային ավելի բարձր աջակցություն: Մենք ամենօրյա աշխատանքում դրա կարիքն ունենք»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նորից հիշեց, որ ՀՔԾ-ում քննիչի սենյակում կախված եղել Սերժ Սարգսյանի նկարը, մինչդեռ ՀՔԾ-ն անկախ մարմին է.«Դուք ինչպե՞ս եք վերաբերվում, որ քննիչը կախել է Սերժ Սարգսյանի նկարը: Դուք որ ընտրվեք, նույնպե՞ս կկախեք Սերժ Սարգսյանի նկարը ձեր գլխավերևում»,- հարցրեց նա: Հետո հետաքրքրվեց. «Իսկ Ձեր առողջական վիճակն ինչպե՞ս է` հաշվի առնելով, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց առողջական վիճակի պատճառով»: Գլխավոր դատախազի թեկնածուն նշեց, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի աշխատասենյակում պատին փակցված է Սերժ Սարգսյանի նկարը, իսկ ինչ վերաբերում է իր առողջական վիճակին, ասաց. «Ես առողջ եմ եւ աշխատելու եմ առողջ մնալ, որպեսզի իմ պարտականություններն իրականացնեմ»: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր դժգոհությունը հայտնեց առ այն, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր հրաժարականի պատճառների մասին չհայտնեց Ազգային ժողովին:«Չե՞ք կարծում, որ Ազգային ժողովը, որը ձայների մեծամասնությամբ ընտրել էր նախկին գլխավոր դատախազին, պետք է իմանար Կոստանյանի հրաժարականի իրական պատճառների մասին, ոչ թե կոֆեի բաժակ նայեր եւ մամուլում տարբեր վարկածներ քննարկեր` հիվա՞նդ ա, հիվանդ չի՞, դուխով տղա՞ր էր, չէ՞ր ցանկանում «Սասնա ծռերի» գործողությունները ահաբեկչություն որակել, դրա համար հանել են կամ Վրաստանում դեսպան են առաջարկել եւ այլն։Ի՞նչ մտահոգություն ունենանք, որ մի օր դուք էլ չեք անհետանա»: Արթուր Դավթյանը հորդորեց այլ պատճառներ չփնտրել եւ հիմք ընդունել պաշտոնական հիմնավորումը. «Ես ավելին չեմ կարող ասել, քան պաշտոնական մեկնաբանությունն է, եւ կարծում եմ` պետք էլ չի այլ պատճառներ փնտրել»: Արթուր Դավթյանի ընտրությունը հավանաբար տեղի կունենա վաղը։ Անի Սահակյան

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am