Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությունը հետաքննում է ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամի գործունեությունը, հայտնում է BBC–ն:Գերատեսչության ղեկավար Էրիկ Շնայդերմանի խոսքով՝ դատախազությունը ստուգում է հիմնադրամի աշխատանքը՝ համաձայն նահանգի օրենքների։ Ստուգման պատճառը նա անվանել է դատախազության կասկածները հիմնադրամի իրականացրած գործունեության նկատմամբ, որը հարիր չէ ոչ կոմերցիոն ընկերությանը։
Շնայդերմանը չի ճշգրտել, թե հատկապես ինչ գործունեության մասին է խոսքը: Մինչ այդ մամուլը քննարկում էր այն տեղեկությունը, որ Թրամփը Ֆլորիդա նահանգի դատախազին 2013-ին իր բարեգործական հիմնադրամի միջոցով գումար էր վճարել: Այդ վճարը, ըստ քննադատների, կարելի է կաշառք գնահատել: Ֆլորիդայի դատախազ Փեմ Բոնդին այն ժամանակ քննում էր՝ 2010-ին բազմաթիվ բողոքներից հետո փակված «Թրամփի համալսարան» բիզնես թրենինգների ծրագրի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը:
Թրամփի հիմնադրամը մի քանի սկանդալի մեջ է ներքաշվել։ Մասնավորապես, ամերիկյան լրատվամիջոցները պնդում էին, որ միլիարդատերը բարեգործական հիմնադրամի միջոցներն օգտագործել է սեփական նպատակներով։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը