Ժամանակ իսկապես չկա

Ավելի քան երկու տարի Վրաստանի արտգործնախարարությունը գլխավորած Մայա Փանջիկիձեի խոսքով, Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Թբիլիսի-Երևան-Թեհրան համագործակցության նոր հեռանկարներ են ի հայտ եկել: Երևանում, լրագրողների հետ հանդիպմանը, Փանջիկիձեն հույս հայտնեց, որ հայ-վրացական տնտեսական հարաբերությունները առաջիկայում կհավասարվեն քաղաքական հարաբերություններին: «Միջազգային հանրության առջև Իրանի բացվելուց հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվում է: Նոր հեռանկարներ են բացվում, շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, այդ թվում՝ տնտեսական: Ինչ վերաբերում է Վրաստան-Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ընդլայնմանը, կարծում եմ, ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ կախված է շահերից, իսկ այդ շահերը հաճախ կապված են տնտեսության հետ: Ընդ որում, և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում տնտեսական խնդիրներ կան: Տնտեսությունը զարգացնելու համար հարկավոր է տարբեր ճանապարհներ փնտրել: Իրանի բացվելուց հետո շատ հեռանկարներ են առաջանում: Ուստի, հարկավոր է մտածել այդ ուղղությամբ և մշակել ռազմավարական ծրագիր՝ այդ հարաբերությունները ավելի սերտ դարձնելու համար», - ասաց Փանջիկիձեն։ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից գրեթե անմիջապես հետո մի քանի ամիս է Թեհրանը, Երևանը, Թբիլիսին ու Մոսկվան ձեռնամուխ են եղել «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ստեղծմանը, որի կյանքի կոչումից հետո չորս երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերը կկարողանան համաժամանակյա աշխատել՝ փոխանակելով մինչև 1200 ՄՎտ հզորության էլեկտրական հոսքեր: Բացի այդ բանակցություններ են ընթանում Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու շուրջ: Հայաստանը ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է խորացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ և անդամակցել ՆԱՏՕ-ին, չի կարող խոչընդոտներ առաջացնել հայ-վրացական հարաբերություններում: Այս հանգամանքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա: Այսինքն, չնայած նրան, որ Վրաստանը ձգտում է դեպի ԵՄ ու ՆԱՏՕ, իսկ Հայաստանն այլ ծրագրեր ունի, դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ երկկողմ լավ տնտեսական հարաբերություններ զարգացնելու համար: Օրերս այս կոնտեքստում ուշագրավ հայտարարություն հնչեց Թեհրանից: Իրանը ցանկանում է իր հյուսիսային քաղաքները երկաթուղով կապել Հայաստանի հետ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին հայտարարել է, որ իրենք փորձում են Իրանի հյուսիսային Ռեշթ քաղաքը երկաթուղով կապել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ. «Մենք զարգացնում ենք բոլոր երկաթուղիները՝ Ռեշթից մինչև Զենջան և Թավրիզ: Այդ երկաթուղին քաղաքները կկապեն Թուրքիայի, Հայաստանի և Նախիջևանի հետ»,- ասել է նախարարը: Մյուս կողմից մեկ այլ ուշագրավ դիտարկում է արել Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի տարածքով մոտ 6 մլն դոլարի իրանական գազ է փոխանցվել Վրաստան: Նրա խոսքերով, մի քանի ամիս առաջ էլ մասնավոր մի ընկերություն հայտարարել է, որ ունի ստորագրված փաստաթուղթ, որով ներմուծելու է իրանական գազ: Փորձագետի դիտարկմամբ՝ թեև գազի ներմուծման ուղիները դիվերսիֆիկացնելու համար բանակցություններ են վարվել Իրանի հետ, այնուամենայնիվ, պաշտոնական Վրաստանն այս հարցը նախընտրական շրջանում փորձում է չբարձրացնել: «Այս պահի դրությամբ ադրբեջանական «Սոկարը», որը 90 տոկոսն է ապահովում Վրաստանի գազի, լուրջ ազդեցություն ունի Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ հատկապես նախընտրական շրջանում: Մի օրինակ բերեմ, մի քանի օր առաջ նոր գազատար էր կառուցվել «Սոկարի» կողմից և այդ ընկերության նախագահը Վրաստանի էներգետիկայի նախարարի հետ բացելով հայտարարեց, որ իրենց ընկերության ստեղծած հիմնադրամը հովանավորելու է ադրբեջանցի ուսանողներին: Դրանով իրենք փորձում են լուրջ ազդեցություն ունենալ ադրբեջանական համայնքի վրա»,- ըստ «Ա1+»-ի ասել է Ջոնի Մելիքյանը: Չպետք է մոռանալ, թե ինչ մակարդակի ու ինտենսիվության աշխատանքներ է տանում Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ` Ալիևը: Մինչդեռ Սերժ Սարգսյանի` 2008-ի նախընտրական շրջանում խոստացված Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումն այդպես էլ երազանք մնաց: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը կոնկրետ քայլեր ձեռնարկում հայ-իրանական երկաթգծի կառուցման ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը դեռ ամիսներ առաջ հայտնել էր        Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Հայտնի էր, որ հայ-իրանական երկաթգծի հետ կապված ՀՀ տրանսպորտի և կապի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարները բանակցել էին։ Հարևան Իրանի հնարավորություններից Հայաստանը որոշակիորեն կարող էր օգտվել, եթե իրապես Հայաստանի իշխանությունները բավարար պայմաններ ստեղծեն: Ամեն ինչ, իսկապես, կախված է քաղաքական կամքից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am