Անկախության 25-ամյակին համաներում չի՞ լինելու. «Ժամանակ»
«Տևական ժամանակ խոսվում էր, որ անկախության 25–ամյակին Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, սակայն «Առաջին լրատվական»–ի իշխանությանը մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաների տեղեկություններով անկախության 25-ամյակին համաներում չի լինելու։ Այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որևէ փաստաթուղթ Ազգային ժողով չի ներկայացվել։ Համաներում հնարավոր է լինի մինչև տարեվերջ, բայց ոչ այս ամիս»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
