Բախվել են Արթիկի քաղաքապետի թեկնածուները. բանը հասել է քաշքշուկի

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ բախվել են Արթիկի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, անկուսակցական Մուշեղ Պետոյանի եւ Արտակ Հակոբյանի թիմակիցները։ Նշենք, որ Հակոբյանն էլ է ցանկացել թեկնածություն առաջադրել, բայց ՀՀԿ-ից արգելել են, եւ նա սկսել է պաշտպանել Մխիթար Վարագյանին։ Վերջերս գրել էինք նաեւ, որ Շիրակի մարզի հարկայինի պետի տեղակալ Նահապետյանը, որը Պետոյանի զարմիկն է, փորձում է տուգանել Արտակ Հակոբյանին պատկանող «Ույուտ» ՍՊԸ-ին՝ 40 մլն դրամի չափով։ Օրերս, ըստ մեր տեղեկությունների, Պետոյանի եւ Հակոբյանի թիմակիցների միջեւ զրույց է ընթացել, նրան մեկ անգամ եւս հորդորել են փոխել որոշումը, աջակցել Պետոյանին։ Լեզու չեն գտել, եւ բանը հասել է քաշքշուկի։ Մ. Պետոյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ վեճն իրականում տեղի է ունեցել Հակոբյանի թիմակիցների միջեւ։ Նա պատմել է, որ Արտակ Հակոբյանը, եղբայրը՝ Արթուր Հակոբյանը, որն Արթիկի դպրոցի տնօրենն է, Արտակի աներորդին իրենց թիմակիցներից ոչ բոլորին են կարողացել ուղղորդել Վարագյանի կողմը, եւ այդ հողի վրա իրար քաշքշել են։ Պետոյանն ասել է՝ իմանալով միջադեպի մասին, շտապել է կռվողներին հաշտեցնելու։ «Նրանց սաստել եմ, ասել եմ՝ արթիկցիներ ենք, ամսի 2-ից հետո 3 կա, պետք չէ լարվածություն մտցնել եւ մարդկանց դիրքորոշման հետ կապված քայլեր ձեռնարկել, մի ստիպեք՝ ով ում պաշտպանի»։ Արթիկում հոկտեմբերի 2-ի ընտրություններում պայքարում են ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը՝ Արթիկի նախկին քաղաքապետի եղբայրը, եւ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, որին սատարում է ՀՀԿ-ն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am