Դավիթ Հարությունյանը ուզում է վերադառնալ նախկին պաշտոնին
Այս օրերին ամեքննարկվող թեման Կառավարության հրաժարականն ու նոր Կառավարության ձևավորման հարցն է: Նոր կազմավորվող Կառավարության նախարարական պորտֆելների համար շրջանառվում են տարբեր պաշտոնյանների անուններ: Մեր տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ուզում է վերադառնալ իր նախկին պաշտոնին: Անձամբ Հարությունյանի համար գերադասելի է Արդարադատության նախարարի պորտֆելը. նա, թերևս, գիտակցում է, որ եթե շարունակի մնալ փոխվարչապետի պաշտոնում, իր պաշտոնանկության հարցն, այնուամենայնիվ շատ արագ առաջ կքաշվի:
