Սուրիկ Խաչատրյանի փեսան՝ բժշկական կենտրոնի տնօրեն
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Հայկի Պետրոսյանին շուտով կհեռացնեն պաշտոնից։ Hayeli.am-ի տեղեկություններով` նրա փոխարեն բժշկական հաստատության տնօրեն է նշանակվելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փեսա՝ բժիշկ—տրավմատոլոգ Ռուբեն Գալստյանը։ Վերջինս այժմ աշխատում է <Աստղիկ> բժշկական կենտրոնում։ Մեզ հասած տեղեկություններով` Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի այժմյան տնօրեն Հայկ Պետրոսյանը հիվանդանոցին ունի հսկայական պարտքեր, որը մարելուց հետո կհեռացվի։ Ինչպես ասում են՝ Սուրիկ Խաչատրյանն առիթը բաց չի թողնում։
