Արկադի Ղուկասյանին դեմ են Արցախում
Վերջին օրերին Կառավարությունում խոսվում է այն մասին, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին. այս մասին անգամ անդրադարձ եղավ ռուսական «Ինտերֆաքս» լրատվականում. ռուսական կայքը գրել էր, որ Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ-ում կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային: Այս օրեին ՀՀ ՊՆ պաշտոնի համար քննարկվում են մի շարք թեկնածունների անուններ. նրանց շարքում շրջանառվում է նաև Արկադի Ղուկասյանի անունը, ինչին կտրականապես դեմ է արտահայտվել Արցախի ղեկավարությունը: Հիշեցնենք, որ Արկադի Ղուկասյանը եղել է ԼՂ նախկին նախագահը, որից հետո էլ զբաղեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնը:
