Արփինե Հովհաննիսյանի համար միջնորդել են
Երեկ մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի ձևավորած կառավարության կազմում ընդգրկված նախարարները հրաժեշտ կտան նախարարական պորտֆելներին: Այդ փոփոխությունների համատեքստում սպասվում է նաև Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը: Hayeli.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարը կլքի իր պաշտոնը, թեև նրա համար միջնորդել են. միջնորդը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի խորհրդական Անդրանիկ Միհրանյանն է: Նշենք, որ Միհրանյանն, ըստ մեր տեղեկությունների, համարվում է Արփինե Հովհաննիսյանի ընտանիքի բարեկամը:
