ՀՀԿ-ում բախումը խորանում է

ԱԺ աշնանային նստաշրջանը թեժ մեկնարկ ունեցավ, խորհրդարանը քննարկում էր Գլխավոր դատախազի թեկնածությունը, իսկ միջանցնքներում քծնողների շքերթ էր, ՀՀԿ-ականները լրագրողների գիրկն էին նետվում, որպեսզի իրենց բաժին քծնանքը հղեն նոր վարչապետ Կարեն Կարապետյանին, որի նշանակումը եղավ առավոտյան։ Եղան որոշները, որոնք ինքնամոռաց սկսեցին քննադատել անգամ թիմակցին՝ հեռացող վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որի նշանակման ժամանակ թեպետ նույն եռանդով դիֆերամբներ էին ձոնում Աբրահամյանի հասցեին։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը մենազուսպն էր իր գովեստներում, նա սաց, որ հազիվ մի լավ տղա է ընկել ձեռներդ, հորդորեց լավ պահել։Փոխարենը ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը կորցրել էր իրեն։ Նա քամահրական նետեց՝ Հովիկ Աբրահամյանն այդ կառավարությունն իր հոր տանից չի բերել, դա Հանրապետական կուսակցության կառավարությունն է եղել, ինչպես Հանրապետական կուսակցության կառավարությունն են եղել Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունները։ Որպեսզի ցցուն  չլիներ իր հայտարարությունը եւ ՀՀԿ թերեւում տարածայնությունները,  Շարմազանովը ձեռքի հետ էլ ՀՀԿ-ի վրայով անցավ, ասաց, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության թերացումների պատասխանատուն նաև ՀՀԿ-ն է:«Հիմա նոր իրողություններ են, Հայաստանում բարեփոխումների ժամանակաշրջան է, մեկնարկը տրվել է փետրվարի 12-ի՝ նախագահի ելույթով, և գուցե ապագա պատմաբաններն այս ժամանակաշրջանն անվանեն բարեփոխումների աշուն»,- շարունակեց ԱԺ փոխնախագահը:Նա պարզաբանեց, որ Հովիկ Աբրահամյանի ելույթից հասկացել` նրա հրաժարականը պետության համար անհրաժեշտություն է, և նա էլ՝ որպես պետական գործիչ, գնացել է այդ քայլին, ինքն էլ Հովիկ Աբրահամյանի այդ քայլը դրական է գնահատում: Ակնհայտ զուսպ էր վարչապետի թիմակից Վարդան Այվազյանը։Հարցին, թե արդյո՞ք ներսում բավարար ներուժ ու հարմար կադրեր չկային, որ Կարեն Կարապետյանին դրսից բերեցին, նշանակեցին վարչապետ, Այվազյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել ցանկացած քաղաքացի՝ օրենսդրութամբ, և տվյալ քաղաքացին կարող է ունենալ քաղաքական աջակցություն: Ի վերջո, քաղաքական մեծամասնության շրջանակներում է ձևավորվում քաղաքական և տնտեսական քաղաքականությունը, իսկ իրականացման հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել, կարծում եմ»:Ի դեպ, պատգամավորն ասաց, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը չէր նշանակում, որ նա «ձեռք չէր տալիս»: «Ես չեմ ասում, որ նախորդը ձեռք չէր տալիս, ես համամիտ չեմ այդ կարծիքին` ընդհանրապես, և ես աշխատել եմ ինքս էլ ու գիտեմ, որ ինչպես է եղել, պարզապես կարող է տեմպերի առումով փոփոխությունների անհրաժեշտություն կար»,- հավելեց նա: ՀՀԿ-ին չէին զիջում կոալիցիոն գործընկերները։ Աղվան Վարդանյանն ասաց, որ նոր իրավիճակ է,անհրաժեշտ էին նոր մոտեցումներ, և ակնկալելի, սպասելի էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի հայտնի թերեւում իրավիճակը միանշաանակ չէ ու դա ակնհայտ է դառնում նրանց հայտարարություններից։ Անի Սահակյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am