Ռոբերտ Քոչարյանն արդեն «խփնված» ֆիգուր է

Հարցազրույց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի հետ։ -Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պաշտոնական հիմնավորումն այն է, որ նոր դեմքեր, նոր մոտեցումներ են հարկավոր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ որոշումը։ -Այն, որ նոր մոտեցումների անհրաժեշտություն կա, իհարկե, հրատապ անհրաժեշտ է։ Իշխանությունը հասկանում է, որ առաջիկայում, երբ կհաստատվի խորհրդարանական համակարգը, հին մոտեցումներով հնարավոր չէ շարունակել։ Քանի որ հազիվ թե Հովիկ Աբրահամյանը նոր մոտեցումների տիրապետի, որոշեցին փոխել։ -Ինչո՞ւ, ինչ չէր կարող անել Հովիկ Աբրահամյանը։ -Նա նույնիսկ նոր մոտեցումների պատկերացում չուներ, նա շարունակում էր հին ոճով, հին ճանապարհով։ Բնական է, այդպես էլ շարունակելու էր հետագայում։ -Այդ տրամաբանույամբ ողջ ՀՀԿ-ն պետք է փոխվի։ -Իհարկե, այդ տրամաբանությամբ ավելի մեծ արմատական փոփոխություններ են պետք, բայց քանի որ փոփոխություններ անողն իրենք են, բնական է նրանք փորձում են չասեմ կոսմետիկ, բայց որոշ փոփոխություններ անելով գոնե մասնակի արդյունքների հասնել։ -Կարեն Կարապետյանը քաղաքապետ աշխատելու տարիներին փոփոխություններ անում էր, որոնք միանշանակ չէին ընկալվում մեր հանրության կողմից։ -Գիտեք քաղաքապետ աշխատած տարիներին փորձեց նոր մոտեցումներ անել, չգիտեմ ինչքանով ընդունվեցին կամ չընդունվեցին, ես չեմ կարող գնահատել նրա կարողությունները ամբողջությամբ, պետք է ապրենք-տեսնենք՝ ինչ կլինի։ Բոլոր դեպքերում լայն հնարավորություն է ստեղծվել։ Կարեն Կարապետյանը առաջիկա երկու ամսվա ընթացքում պետք է ներկայացնի նոր մոտեցումների ծրագիրը, հիմա հայտարարվում է ազգային համաձայնության իշխանություն ստեղծելու մասին, ուստի բնական է, որ պետք է պարզել այդ ազգային համաձայնության մասին խոսացողները հասկանում են միայն հայաստանաբնակների՞, թե հայ ժղովրդի։ -Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց՝ լայն մակարդակով։ -Եղավ, հիմա դրսի հետ կապված հարցերը ես փորձում եմ առաջ տանել, ստեղծել 10 միլիոն հայության պետության նման մի բան, խոսքը «Ազգ» կազմակերպության մասին է, դա արմատական մոտեցում է, որը որոշակի փոփոխություններ է պահանջում ՀՀ իշխանություններից։ Հանրային խորհդրի հետ քննարկումներից հետո ես ծրագրում եմ Կարեն Կարապետյանին առաջարկել ընդունել նաեւ այդ ծրագրերը։Ես ուրախ կլինեմ, որ դա հրապարակող հայտնվի։ Եւ առհասարակ այն կուսակցությունները, որոնք մտածում են հայ ժողովրդի ապագայի մասին, պարտավոր են ուղղակի իրենց ծրագրերը հրապարակեն , ներկայացնեն նոր ստեղծվող կառավարությանը։ թող լինի մրցակցություն, եթե կա ասելիք։ -Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը վերադարձնում է Ռոբերտ Քոչարյանի կադրերին, «մարդկանց»՝ Արմեն Գեւորգյան, Ալեքսան Հարությունյան եւ այլք։ -Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն խփնված ֆիգուր է, նա մաքսիմում կարող է փողային պաշտոններ ունենալ Ռուսաստանում։ Նա բոլորովին հիմար չի, հասկանում է, որ հեռանկար չունի նորից ղեկավարելու Հայաստանը, իսկ որեւիցե հույս ունենալ, որ իր հետ առնչություն ունեցող մարդկանց ինքը հետագայում կարող է որպես գորշ կարդինալ ղեկավարել, դրա հնարավորությունն էլ չունի։ Ինչի՞ որ մեկը որ մեկի մարդը չի, որ ասում եք իր մարդիկ են։ Նույնիսկ հավատարմության մեծ խոստումներ տվող մարդկիկ ղեկավարվում են իրենց նեղ կարիերայական շահերով։ Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am