ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանի հետ քննարկումից
ԱՄՆ ռազմաօդային ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգիանը երեքշաբթի հրաժարվել է քննարկել Սիրիայի տարածքում Ռուսաստանի հետ համատեղ ավիահարվածների հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն: «Չափազանց վաղաժամ կլիներ խոսել ինչ-որ կոնկրետ դետալների մասին»,- ասել է գեներալը Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին են Պենտագոնի պլանները Ռուսաստանի հետ համատեղ գործողություններում: «Մեզ համար առաջին կետը դա համոզվելն է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է և որ մնացած վեց օրվա ընթացքում Ռուսաստանը և ռեժիմը ճիշտ քայլեր են կատարում»,- ավելացրել է գեներալը:
