ԱԺ- ում կստորագրվի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համաձայնագիրը
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18.30-ին, ԱԺ-ում համաձայնագիր կստորագրվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ այն ձեռք է բերվել Ընտրական օրենսգրքում կատարված նոր փոփոխությունների վերաբերյալ կոնսենսուսի հիման վրա: Իշխող Հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, նաև ՀԱԿ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները կստորագրեն շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին արդեն նախաստորագրված Ընտրական օրենսգրքի համաձայնագիրը:
