Սատանայի ծնունդ Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը. պատգամավոր
Սատանայի ծնունդ Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը, այսօր խորհրդարանում գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հարցրեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:Դավթյանն ասաց, որ Պերմյակովի պատժի կրման վայրի հարցին հնարավոր է վերադառնալ այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնի նրա նկատմամբ կայացված դատական ակտը: «Ընդ որում, դա պահանջում է որոշակի իրավական ընթացակարգ: Այիսինքն՝ որևէ այլ երկրում, եթե կցանկանա պատիժ կրել, խոսքը տվյալ պահին այն երկրի մասին է, որի քաղաքացի է, դա քննարկման առարկա կդառա: Բայց դա քննարկման առարկա կդառնա ոչ թե Գլխավոր դատախազության կողմից, այլ այդ փուլում իրավասուն Արդարադատության նախարարությունն է»,- ասաց Դավթյանը:
