ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր կնշանակվի Լիլիթ Թադևոսյանը
Արդարադատության խորհուրդը թեկնածություններ է առաջարակել ՀՀ նախագահին` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թափուր պաշտոններում նշանակելու վերաբերյալ, տեղեկացնում է Փաստինֆոն:Մասնավորապես, ԱԽ-ն Լիլիթ Զելիմի Թադևոսյանի թեկնածությունը ներկայացնել ՀՀ Նախագահին` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:
Միևնույն ժամանակ Արսեն Սամվելի Մկրտչյանի թեկնածությունը ներկայացվել է ՀՀ Նախագահին` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար:
