«Հ.Աբրահամյանը կառավարությունն իր հոր տնից չի բերել».Է.Շարմազանով. տեսանյութ
«ՀՀ նախագահը ՀՀԿ-ի խորհրդի նիստում ծավալուն ելույթ է ունեցել: Մինչ այդ, հարգարժան պարոն նախկին վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, ելույթով հանդես է եկել ՀՀ կառավարության նիստի ընթացքում, և ես ընդամենը կխնդրեի ընթերցել վերջիններիս հայտարարությունները»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանը կառավարությունն իր հոր տնից չի բերել: Շարմազանովի համոզմամբ՝ Աբրահամյանի ղեկավարած կառավարության ձեռքբերումների, թերացումների, առավելությունների պատասխանատուն ՀՀԿ-ն է:
