Պատասխանատուն և մեղավորը տարբեր բաներ են․ Շարմազանով
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանը մեղմել է ռիսկերը և քաղաքական համերաշխություն է բերել․ «Հարգարժան նախկին վարչապետն իր հոր տանից չի բերել կառավարությունը»,- ասաց նա՝ նշելով որ, նա շատ մեծ անելիքներ ունի և որ իրենք նույն թիմակիցներն են։ Անդրադառնալով ԼՂՀ հակամարատության բանակցային գործընթացին՝ հայտարարեց, որ միակողմանի զիջումներ չեն լինելու: Հարցին՝ Մարտի 1-ի հարցով որևէ ՀՀԿ-ական նստե՞լ է, Շարմազանովը հակադարձեց, թե պատասխանատուն և մեղավորը տարբեր բաներ են:
