Հովիկ Աբրահամյանի հրաժարականը սպասելի էր ՀՅԴ-ի համար
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականը սպասելի էր: Լրագրողների հարցին, թե ըստ շրջանառվող տեղեկությունների՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նոր կառավարությունում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է լինելու, Աղվան Վարդանյանը խորհուրդ տվեց չշտապել․ «Կա նոր իրավիճակ և նոր մոտեցումներ, կսպասենք նոր փոփոխություններին: Մի´ լսեք այն, ինչ խոսում են. դրանք ասեկոսեներ են»։
