«Հիսուս Քրիստոսն էլ նշանակվի վարչապետ,ոչինչ չի փոխվի». Լ. Զուրաբյան․ տեսանյութ
«Հիսուս Քրիստոսն էլ նշանակվի վարչապետ, այս համակարգում ոչինչ չի կարողանալու փոխել։ Այնպես որ, անիմաստ է նշանակված վարչապետի անձնական որակների վերլուծությունները»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանի խոսքով՝ շատ պարզ է, ճգաժամը բոլորի համար ակնհայտ է, որ սոցիալական ու հասարական դժգոհությունն անվերահսկելի է: Եթե նոր Ընտրական օրենսգրքի փոփոխություններն էլ անցնեն, իշխանության համար կես միլիոն ձայնի կեղծման հնարավորությունը կպակասի իրենց գրպանից, և դա նշանակում է, որ իրենք պետք է փորձեն գոնե ընտրություններից առաջ ստեղծեն ինչ որ հուսադրող տրամադրություններ: Մանրամասները՝ տեսանյութում
