Միակողմանի զիջումներ չեն լինելու․ Էդուարդ Շարմազանովը տարածքների զիջման մասին
«Մեկ անգամ չէ, որ ԼՂՀ հակամարատության բանակցային գործընթացի վերաբերյալ մենք մեր կարծքն ասել ենք ու այսօր էլ հաստատում ենք, որ քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի կողմից»,-այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ միակողմանի զիջումներ չեն լինելու: Շարմազանովը նշեց՝ երբ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիիրավ կողմ, այն ժամանակ նրանց իշխանությունը կվորոշի, թե ինչ փոխզիջման պետք է գնա, քանի որ Հայաստանը կոնֆլիկիտի կողմ չէ: «Սա տարածքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի պայքար է: Արցախը պետք է լինի անկախ պետություն, նրա ժողովուրդը պետք է ինքը հնարավարություն ունեն իրացնել իր իրավունքը»:
