«Տենց պաշտոնն ո՞վ բաց կթողնի»․ Սարոյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի կարծիքով Կարեն Կարապետյանը լուրջ մարդ է։ Ըստ նրա՝ լավ է, որ այդ պաշտոնում է նշանակվել Կարեն Կարապետյանը և դրական է վերաբերվում վարչապետի պաշտոնում նրա նշանակմանը: «Նրան օգնել է պետք, մի թողեք ամեն մեկն ամբախ-զամբախ էդ մարդու մասին խոսա, ցեխ շպրտի։ Հազիվ մի նորմալ մարդ է եկել-ընգել ձեռներս, սաղս պետք ա պաձեռշկա անենք, որ աշխատի»,- նշել է Սեյրան Սարոյանը: Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ինքանակամ է հրաժարվել պաշտոնից, Ս. Սարոյանն արձագանքեց. «Տենց պաշտոնն ո՞վ բաց կթողնի»,-նշեց պատգամավորը
