Հովիկ Աբրահամյանն է՞ ցանկացել հեռանալ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով վարչապետի փոփոխությանը, նշեց, որ Հովիկ Աբրահամյանը դեռ քաղաքական դաշտում է։Հարցին, թե ո՞րն էր Հովիկ Աբրահամյանի ամենամեծ բացթողումը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դա Հովիկ Աբրահամյանի ինքնագնահատականն էր, ինքը գոհ չէր տեմպերից, բայց բավականին քրտնաջան աշխատանք է կատարել ավելի քան երկու տարվա ընթացքում: Այնուհետև փաստել, որ նրա աշխատանքը չէր գոհացնում կառավարությանն ու վարչապետին, և ինքը խնդրանքով դիմել է հրաժարականի համար:
