ԱԺ-ն հաստատել է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը
Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց ՀՀ ԱԺ 9-րդ գումարման 10-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը: Կողմ է քվեարկել 89, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Ըստ հաստատված կարգի՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը կունենա 12 անդամ, որից 6-ը կլինեն ՀՀԿ խմբակցության անդամներ, երկու անդամ կունենա ԲՀԿ խմբակցությունը, մյուս խմբակցությունները՝ կունենան 1-ական ներկայացուցիչ: Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խմբակցություններին կոչ է արել արագ քննարկել և ներկայացնել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներին:
