Կարեն Կարապետյանին ազատություն է տրվելու. Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր նշեց, որ Կառավարության կազմի հետ կապված հստակություն չկա․ «Իսկ Կարեն Կարապետյանին տրվելու է ազատություն՝ թե կադրային, թե ծրագրային քաղաքականության հարցում»։Հարցին, թե Կարեն Կարապետյանը կշարունակի՞ վարչապետ լինել նաև 2017 թվականից հետո, ասաց․ «Մարդը դեռ աշխատանքը չի սկսել, կախված է իր աշխատանքից, հանրության ու կուսակցության գնահատականներից։ Այդ հարցին կանդրադառնան այն ժամանակ, կաշխատի, գնահատականները կտա հանրությունը»,- ասաց նա:
