Այվազյանը համամիտ չէ
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը լրագրողների հետ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը նշեց, որ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել յուրաքանչյուր քաղաքացի․«Այդ պաշտոնում կարող է նշանակվել յուրաքանչյուր քաղաքացի, եթե նա ունի վստահության ռեսուրս, որևէ մեկը խնդիր չի դնում, որովհետև, վերջիվերջո, տնտեսական քաղաքականությունը ձևավորվում է քաղաքական մեծամասնության կողմից»։ Հարցին, թե նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձախողել է, նշեց, որ ինքն այդվես չի կարծում։ «Կհարցնեք՝ կառավարությունն արդյոք ձախողե՞լ է, միանշանակ՝ ոչ: Անհրաժեշտ է եղել փոփոխություն, արվել է: Ինչպիսի՞ն կլինի կառավարության գործունեության ծրագիրը, սպասեք՝ կտեսնեք: Դուք ինչի՞ եք ուզում՝ ես բախտագուշակի պես խոսեմ»:
