«Թուղթ գրի՛ր» Գալուստ Սահակյանը՝ Զ. Փոստանջյանին
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին «թուղթ գրել» ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան իրադարձությունների քննարկման համար հատուկ նիստ հրավիրելու նպատակով: «Ինչ վերաբերում է նիստ հրավիրելուն՝ անհրաժեշտ է թուղթ գրել: Թուղթ գրեք, տեսնենք, ինչ եք ուզում, որ լուծի ԱԺ նիստը», - ասաց Գ.Սահակյանը: Փոստանջյանը պահանջում էր ԱԺ հատուկ նիստ հրավիրել, որի ժամանակ պատասխանատվության կկանչվեին ապրիլյան իրադարձությունների հետևանքով տարածքներ կորցնելու համար պատասխանատուները:
