Ազատ արձակել «Սասնա ծռերի» անդամներին
Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ խորհրդարանի մուտքի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել մի խումբ մարդիկ: Նրանք պահանջում էին ազատ արձակել «Սասնա ծռերի» անդամներին և քաղբանտարկյալներին: «Մասնավոր պահանջով ենք հավաքվել՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ «Սասնա ծռերի» անդամներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ նստաշրջանի առաջին օրն է և իրենք խորհրդարանի անդամներից պահանջում են արձագանքել այս խնդիրներին: Փոստանջյանն անդրադարձավ նաև անկախության 25-ամյակի առթիվ սպասվող համաներման նախագծին և նշեց, որ այն պետք է կիրառվի «Սասնա ծռերի» անդամների և քաղբանտարկյալների նկատմամբ: «Նրանց համաներումը իրենց շահերից է բխում»,-ասաց Փոստանջյանը:
