Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պատրաստվում է այցելել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածի հայ համայնքին ու մասնակցել մի շարք միջոցառումների՝ մասնավորապես ակադեմիական համաժողովի, հայ համայնքի հետ ընթրիքի, հայկական եկեղեցում պատարագի, ինչպես նաև Asbarez պարբերականի նախաձեռնությամբ կայանալիք հանդիպմանը:
Ինչպես հայտնում է asbarez.com-ը, Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ հանդիսացող Փայլանը, ով շատ ակտիվ է Ստամբուլի հայ համայնքին առնչվող հարցերում, պատրաստվում է Կալիֆորնիա կատարելիք այցի շրջանակում անդրադառնալ նաև Թուրքիայում և ընդհանուր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Նշվում է, որ Փայլանը Կալիֆորնիա կժամանի սեպտեմբերի 24-ին և այնտեղ կմնա մինչև ամսի 26-ը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը