Ողբերգական վթար Աբովյանում. «Լեքսուսը» բախվել է ծառին, 31-ամյա վարորդը տեղում մահացել է
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 02.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի զինկոմիսարիատի դիմաց տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus RX300» մակնիշի 34 SQ 444 համարանիշի (վարորդ՝ 31-ամյա Աշոտ Ք.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը, ապա ծառին. վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
