Դաժան դեպք. Ադրբեջանում մայրը ողջ-ողջ այրել է հարազատ դստերը
Ադրբեջանում տեղի է ունեցել դաժան դեպք: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ոստիկանությունը որոնում է Գյանջայի բնակիչ Բյուլբյուլ Գասիմովային (1975 թվականի ծնված), որն իր 12-ամյա դստեր՝ Վուսալյու Գուլիեւայի վրա բենզին է լցրել եւ ողջ-ողջ այրել: Երեխան հիվանդանոց է տեղափոխվել, սակայն բժիշկներին չի հաջողվել երեխայի կյանքը փրկել: Աղջիկն ընտանիքի միակ երեխան էր: Աղջկա հայրը՝ Ֆիզուլի Գուլիեւը, Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի: Երեխայի մայրը հոգեկան խանգարմամբ է տառապում:
