Հիսուն մարդ, այդ թվում` 4 ոստիկաններ և Իրանի 4 քաղաքացիներ վիրավորվել են ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում: Ահաբեկչության համար կասկածվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները, հայտարարել է Վանի նահանգապետ Իբրահիմ Տաշյապանը: Ավտոմեքենայի պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան հրապարակում` Վան նահանգի վարչության շենքի, իշխող Արդարության կուսակցության տեղի մասնաշենքի և ոստիկանական բաժանմունքի միջև, փոխանցում է РИА Новости-ն:
«Ականապատ մեքենան պայթեցվել է հեռակառավարման օգնությամբ 10 վայրկյան անց այն բանից հետո, երբ այն կայանվել է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ: Վիրավորվել է 50 մարդ, այդ թվում` ոստիկանության 4 աշխատակից և Իրանի 4 քաղաքացի, վիրավորներից 2-ը ծանր վիճակում են»,- հայտնել է նահանգապետը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը