Պոկել Արեւմուտքից

  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գոհունակություն է հայտնել, որ կարգավորվում են Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները: «Ես ուրախ եմ, որ կարգավորվում են Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները: Ինքնաթիռի միջադեպից հետո մեր բազմաթիվ գործընկերներ անմիջականորեն մասնակցել են Մոսկվայի ու Անկարայի միջև շփումների հաստատմանը: Լարվածությունը հեռանում է, դա լավ է Թուրքիայի ու դաշնակիցների համար: Տարածաշրջանում անվտանգության ապահովման բարդությունները նախկինի նման շարունակում են մնալ, սակայն դա կարևոր ու դրական քայլ էր: Մեր հարաբերությունները, մեր բանակցությունները, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունը շարունակվում են: Մենք գոհ ենք»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նկատենք, որ հայտարարությունն արվում է այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվեցին, որ` Սիրիայում հրադադարը սկսի գործել սեպտեմբերի 12-ից։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա արագացրեց տարածաշրջանում բոլորովին նոր իրավիճակի կազմավորումը: Էրդողանի այցը Ռուսաստան էականորեն բարելավեց երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դրանից հետո բազմաթիվ վերլուծություններ երևան եկան Ռուսաստան-Իրան-Թուրքիա հնարավոր դաշինքի ստեղծման վերաբերյալ: Թուրքիան աստիճանաբար դադարում է լինել ԱՄՆ-ի արբանյակը: Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ Էրդողանի օգոստոսյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը, առաջին հայացքից, դարձվել է երկու երկրների հաշտեցմանը՝ Սիրիայի հետ սահմանի մոտ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետ կապված անցած տարվա պատմությունից հետո։ Սակայն Կրեմլը, կարծես թե, դիտարկում է այդ այցը, որպես հնարավորություն՝ համոզելու Էրդողանին «շրջվելու դեպի արևելք» և մտնելու Ռուսաստանի, ՉԻնաստանի և Միջին Ասիայի երկրների կողմից ստեղծված ավտոկրատ ռեժիմների ինքնատիպ եղբայրություն։ Հարցն այն է, թե Էրդողանն իսկապե՞ս մտադիր է ընդունել այդ առաջարկը։ Էրդողանը, իհարկե, Պուտինի հետ ցուցադրական շոու սարքեց՝ խոստանալով նրան բարեկամություն և համագործակցություն։ Դրանով իսկ նա իր արևմտյան դաշնակիցներին (նրանք քննադատեցին Էրդողանին հեղաշրջման փորձին հաջորդած հազարավոր ենթադրյալ թշնամիների, այդ թվում՝ բազմաթիվ լրագրողների ձերբակալությունների համար) հղեց հզոր ազդանշան՝ «Դուք ինձ հարկավոր չեք»։ Պուտինը, հակառակը, առաջինն էր համաշխարհային առաջնորդներից, որը հեղաշրջման փորձից հետո կոչ արեց աջակցել Էրդողանի կառավարությանը, ինչով էլ, հավանաբար, բացատրվում է այն փաստը, որ Ռուսաստանը դարձել է առաջին վայրը, ուր Էրդողանն ուղևորվել է այն բանից հետո, երբ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է։ Բացառված չէ, իհարկե, որ Էրդողանը պարզապես օգտվել է իդեալական շանսից՝ ամրապնդելու Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը, քանի որ ոչ մեկի շահերից չէր բխում իրավիճակը, երբ Թուրքիան ու Ռուսաստանը միմյանց կոկորդ էին բռնել։ Զարմանալի կլիներ, եթե Էրդողանը ցանկություն չունենար ստիպելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին նյարդայնանալ։ Եվ դա նրան հաջողվեց։ Առնվազն ԵՄ-ն կարիք ունի, որպեսզի Թուրքիան, մարտին կնքված համաձայնագրին համապատասխան, շարունակի զսպել փախստականների հոսքը Թուրքիայի և ԵՄ-ի սահմաններին։ Ցանկացած նշան առ այն, որ Էրդողանը կարող է երես թեքել Եվրոպայից, դրա հետ կապված լուրջ անհանգստություն է առաջացնում։ Սակայն Պուտինի հետ Էրդողանի նոր մերձեցման հետևում կարող է ավելին թաքնված լինել։ Եթե նա իսկապես ցանկանում է Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների խորացում՝ ի վնաս ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ կապերի, ինչպես հաստատում են որոշ փորձագետներ, դա կարող է տանել հիմնարար աշխարհաքաղաքական վերախմբավորման։ Սակայն դա քիչ հավանական է թվում։ Կրեմլը չափազանց հետաքրքրված է Թուրքիայի հարաբերությունները նրա արևմտյան գործընկերների հետ փչացնելով։ Պուտինը բարձրաձայն հայտնում է ՆԱՏՕ-ի քաղաքականությանը իր անհամաձայնության մասին՝ հատկապես Ռուսաստանի հետ սահմանակից երկրներում դաշինքի դերի հետ կապված։ Եթե հիշենք, թե որքան քիչ են Պուտինին մտահոգում մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը առնչվող խնդիրները, նա պետք է տեսներ ՆԱՏՕ-ին թուլացնելու եզակի շանս նրանում, երբ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի առաջնորդները սկսեցին խոյահարել Էրդողանին հեղաշրջման փորձից հետո նրա իրականացրած ռեյդերի համար։ Այլ պատճառ, թե ինչու Ռուսաստանը պատրաստ բարեկամության ձեռք մեկնեց Թուրքիային, Սիրիայում հակամարտության շարունակությունն է, որտեղ Կրեմլը կատարեց զինված ներխուժում՝ փրկելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը։ Պուտինին Սիրիայում հաղթանակ էր պետք։ Թուրքիային պետք են ռուս զբոսաշրջիկները՝ ամրապնդելու համար դժվարություններ վերապրող տնտեսությունը։ Սակայն ինչպիսի տնտեսական շահեր էլ շնորհի Ռուսաստանը, դրանք բոլորը մշուշվում են ԵՄ-ի հետ համագործակցության շահերի առջև։ Չմոռանանք, որ ԵՄ-ն Թուրքիայի համար չափազանց կարևոր առևտրային և գործարար գործընկեր է, որն անփոխարինելի դեր է խաղում երկրի արդիականացման խթանման գործում։ Էրդողանի համար եկել է վճռական ընտրության ժամանակը։ ԵՄ-ի հետ գործընկերության առողջացո՞ւմ, թե՞ Կրեմլի հետ ջերմ հարաբերություններ` ի վնաս Արևմուտքի հետ հարաբերությունների…. Մետաքսյա Շալունց

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am