Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին շուտափույթ ապաքինում է մաղթել։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբն անմիջապես չի հայտնել, որ Քլինթոնին թոքաբորբ են ախտորոշել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրավամբ չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում: Նրան շուտափույթ ապաքինում եմ ցանկանում»,- հայտարարել է Թրամփը:
Կիրակի օրը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հլարի Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել էր Նյու Յորքի կենտրոնում ընթացող 2001 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ: Նրա ընտրական շտաբի մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նիք Մերիլը հայտարարել էր, որ նախկին պետքարտուղարի ջերմությունը բարձրացել է, եւ նա գնացել է դստեր տուն:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը