Ուորլիք. Կա ղարաբաղյան հակամարտության սրացման ռիսկ

Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը տարիներ չի տեւի, բայց, իհարկե, այս հարցով անսպասելի առաջընթաց սպասել չենք կարող։ Այս մասին «Ինտերֆաքս»–ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հարցին, թե ղարաբաղյան  հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հասնելու համար որեւէ ժամկետներ կա՞ն, թե կարգավորումը կարող է տարիներ տեւել։ Ուորլիքի խոսքով՝ բանակցությունները ժամանակ եւ բազմաթիվ քննարկումներ են պահանջում. «Սակայն մենք առաջընթացի ուղի ունենք, կան կոնկրետ առաջարկներ։ Նախագահները ներգրավված են դրանում։ Ես չեմ կարող կանխատեսել, թե երբ կլինի կարգավորումը՝ վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից, սակայն եթե նախագահները քաղաքական կամք գտնեն առաջ շարժվելու համար, կարգավորման բոլոր բաղադրիչները կան»։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք նրան չի թվում, որ կարող է ինչ–որ օգուտ լինել նրանում, որ այս հակամարտությունը պահպանվում է՝ երբեմն անց մտնելով սառեցման փուլ, երբեմն էլ՝ թեժ, Ուորլիքը նշել է, որ շատ մարդիկ այս խնդիրը սառեցված հակամարտություն են անվանում, հատկապես վերջին շրջանում, սակայն այն բոլորովին այդպիսին չէ։ Դա շատ ակտիվ հակամարտություն է։ «Ապրիլի սկզբին մենք տեսանք, թե որքան վտանգավոր կարող է լինել այն։ Երբ ես մի քանի տարի առաջ ստանձնում էի այս պաշտոնը, ամենամեծ վտանգը դիպուկահարներն էին ներկայացնում։ Եվ դա շատ ցավալի է, քանի որ շատ մարդիկ են սպանվել դիպուկահարների գնդակներից։ Այսօր իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քանի որ մենք ականատես ենք լինում հրթիռների եւ այլ ծանր զինատեսակների առկայության։ Ապրիլին մենք տեսանք, թե որքան վտանգավոր դա կարող է լինել։ Կարծում եմ, որ կա հակամարտության սրացման ռիսկ՝ ամբող այդ ծանր զինատեսակի կիրառմամբ։ Կա ոչ թե պարզապես սրացման ռիսկ, այլ սխալ հաշվարկի ռիսկ, որը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների։ Այդ պատճառով ես հաստատ այս հակամարտությունը չէի անվանի սառեցված, ես այն կանվանեի շատ ակտիվ հակամարտություն, որը մեզնից հսկայական ուշադրություն է պահանջում։ Կարծում եմ, որ նրանք, ովքեր հակամարտությունը կառավարելի են համարում, սխալվում են։ Այդ պատճառով կարգավորման ուղիներ փնտրելը այն ոլորտն է, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ–ը եւ Ֆրանսիան կարող են միասին աշխատել»,– ասել է Ուորլիքը։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am