Թե ինչպես Աղվան Հովսեփյանի կադրը դարձավ Կուտոյանի «մարդը»

Այսպիսով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի անսպասելի հրաժարականից հետո այդ պաշտոնի նոր թեկնածուի անունը հայտնի է, նա Արթուր Դավթյանն է, որ Կոստանյանի տեղակալներից է եղել։ Կոստանյանը, հիշեցնենք, առողջական խնդիրների պատճառաբանությամբ հեռացավ դատախազությունից, մոտ ապագայում նա աշխատանքի կանցնի հյուպատոսական կորպուսում, կնշանակվի Վրաստանում Հայաստանի դեսպան։ Ինչեւէ։ Գլխավոր դատախազի պաշտոնին հավակնող Արթուր Դավթյանը հետաքրքիր ճանապարհ է անցել։ Նա դատական իշխանություն է մտել Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ, բայց այսօր Գլխավոր դատախազ է դառնում իբրեւ իշխանության երիտթեւի ներկայացուցիչ։ Ինչպես հայտնի է իշխանությունը սահուն սերնդափոխության է գնում, պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք տեղավորվում են հայտնի երիտթեւում։ Սկսենք սկզբից։ Արթուր Դավթյանը ծնունդով Շիրակի մարզի Հոռոմ գյուղից է, նրա հայրը եղել է Հոռոմի գյուղապետը։ Դավթյանը դատաիրավական համակարգ մուտք է գործել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շնորհիվ, Հովսեփյանն է նրա համար ճանապարհ հարթել, առաջընթաց ապահովել։ 38-ամյա Դավթյանն 2016թ. հունիսի 22-ին է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, մինչ այդ երեք տարի զբաղեցրել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնը, ավելի վաղ՝ Երևան քաղաքի շենգավիթ վարչական շրջանի դատախազ է աշխատել։ Սակայն բախտը նրան ժպտացել է 2006 թվականից հետո, երբ ախատանքի է անցել գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի, հետո , վարչության պետի տեղակալի պաշտոններում։ Այս ժամանակ էլ նրա առաջ կանաչ լույս է բացվել։ Բանն այն է , որ ի պաշտոնե նա մշտապես սերտ կապերի մեջ է եղել Մարդու իրավունքների պաշտպանի ու աշխատակիցների հետ, խոսքը նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանի մասին է, որ 2006 թվականից մինչեւ 2011-ը եղել է ՀՀ օմբուդսմեն։ Եւ ամենակարեւորը, նա հենց այդտեղ է ծանոթացել ներկայումս ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի հետ, որը 2006-2007 թթ եղել է ՄԻՊ ավագ խորհրդական, իսկ 2008-2010 թթ. ՄԻՊ աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։ Կուտոյանն ու Դավթյանը մտերմացել են, ապա դարձել յուրայիններ՝գալարելով երիտթեւը։ Մամուլում այսօր արդեն Դավթյանի վարած աղմկահարույց «գործերի» մասին է գրվել, սակայն դա չէր կարող խանգարել, որպեսզի նա նշանակվեր ՀՀ գլխավոր դատախազ մի պարզ պատճառով, որի մասին արդեն խոսեցինք։ Նա իր բեմելն էլ կարելի է ասել տապալել է․ Այսօր Ազգային ժողովում հանդիպելով խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներին եւ իր հայտարարություններով ամբողջովին «գծի մեջ» է եղել, այն գծի, նա իրեն պահել է իսկական Հանրապետական, օրինակ ասել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ինչպես նաեւ իրավաչափ է համարել «հաց բերողի» պատիժը:«Նրան մեղադրանք է առաջադրվել զինված խմբին օժանդակելու համար: Նրա մեղադրանքի նկարագրությունը չի արտացոլվում հաց տանելով: Նա օրեր շարունակ գտնվել է զինված խմբի հետ եւ տեղում իր համապատասխան գործունեությամբ ապահովել է զինված խմբի հանցավոր գործողության արդյունավետությունը: Հաց տանելը չի կարելի մարդկայնորեն սխալ կամ վատ բան համարվել, բայց կոնկրետ իրավիճակում մենք չունեինք սովի մեջ մեռնող մարդիկ եւ կոնկրետ այդ անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում ոչ հաց տանելու համար եւ հաց տանելը չի դատապարտվել»,-ասել է Դավթյանը։
Դե, ինչ սկիզբն իսկապես խոստումնալից է:
Անի Սահակյան

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am