Իսկ ի՞նչ է ստանալու Պուտինը Ղարաբաղում

ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահներ Իգոր Պոպովը, Պիեր Անդրիոն և Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Լավրովի հետ քննարկել են ԼՂ կարգավորման խնդիրը, այդ թվում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը: Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական շփման գծում ներկայում տիրող իրավիճակին: Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում նշել է, որ խորհրդակցությունները շարունակվում են: Ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Զախարովան հայտարարել է, որ համանախագահների միջև խորհրդակցությունները շարունակվում են, և դրանց արդյունքների մասին կհրապարակվի հավելյալ տեղեկատվություն: Իսկ ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետնախարար Հառլեմ Դեզիրի հետ: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության` հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բովանդակային բանակցային գործընթացի ներկայիս վիճակը: Կողմերն ընդգծել են բովանդակային բանակցային գործընթացի արագացման կարևորությունը: Իսկ Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանը մշտապես կողմ է եղել բովանդակային ու արդյունավետ բանակցությունների անցկացմանը՝ հակամարտության շուտափույթ կարգավորման հասնելու համար: Ամերիկացի համանախագահ՝ Ջեյմս Ուորլիքը մոսկովյան հանդիպման նախօրեին «Թվիթերում» «Խաղաղությունը Ղարաբաղում հնարավոր է» գրառում էր արել: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել էին հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ ձևաչափով, Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Նախատեսված էր ևս մեկ հանդիպում ամռանը Ֆրանսիայում, սակայն այն ինչ-ինչ պատճառներով չէր կայացել: Սակայն, այսօր, ակնհայտորեն նախաձեռնողը բանակցային գործընթացում Մոսկվան է: Այսինքն, Մոսկվան նոր հանդիպում կազմակերպելու առաքելությամբ է հանդես գալիս: Ի դեպ, խոսակցություններ կային, որ օգոստոսին Սարգսյան-Ալիև ևս մեկ հանդիպում է կազմակերպելու, բայց այն տեղի չունեցավ: Ինչու՞: Սկզբում Ֆրանսիայի միջնորդության մասին էր խոսվում: Այժմ էլ պարզ չէ, թե Մոսկվայի նախաձեռնած հանդիպումը երբ կկայանա: Բայց ոչ այնքան ժամկետն է հետաքրքիր, այլ այն, թե ինչ «ծրագրով» է Մոսկվան ցանկանում հանդիպում կազմակերպել: Պարզ է, որ ռուսական կողմն այսօր չի ցանկան հանդիպում կազմակերպել միայն «պտիչկա» դնելու համար: Ակնհայտորեն Մոսկվան կձգտի արդյունք ապահովել` գոնե համատեղ հայտարարության տեսքով: Բացի այդ, առավել կարևոր է հարցը, թե ի՞նչ է ստանալու ինքը՝ Վլադիմիր Պուտինը: Խաղաղապահների տեղակայում Լեռնային Ղարաբաղո՞ւմ... Այստեղ է, որ առաջ է գալիս հաջորդ հարցը`  իսկ արդյոք Միացյալ Նահանգները դա թույլ կտա՞ն: Ու ոչ միայն ԱՄՆ-ը,  իսկ Իրա՞նը, Թուրքիա՞ն, ինչպե՞ս կարող են այդ գաղափարին վերաբերվել: Վստահաբար, նրան ոչ ծափողջույններով կընդունեն ռուսական այդ ծրագիրը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am