Ասադի ճակատագիրն ու Մոսկվա-Անկարա տարաձայնությունները

Թուրքական բանակը հրետանուց կրակ է բացել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի նահանգի Աֆրին քաղաքի մերձակայքում գտնվող Սուրկա գյուղի վրա։ Զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ Ըստ թուրքական բանակը շարունակում է բնակավայրերի հրետակոծումը, ուր ապրում են խաղաղ բնակիչներ։ Հիշեցնենք, որ թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունը սկսել է օգոստոսի 24-ին։ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին չի բացառել, որ թուրքական բանակը թուրք-սիրիական սահմանը ահաբեկիչներից ազատագրելուց հետո կշարունակի առաջ շարժվել դեպի Սիրիայի խորքերը։ Բացի այդ, Ջանիքլին հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության 15 օրվա ընթացքում Սիրիայի տարածքում ոչնչացրել են ահաբեկչական կազմակերպությունների 110 անդամի։ Հետաքրքրական է, որ Թուրքիան խոստովանել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը ազդում է Սիրիայի իրավիճակի վրա: Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ազդում Սիրիայի իրավիճակի վրա, ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիկլին: «Մեր հարաբերությունների բարելավումը բարենպաստ է արտացոլվում Սիրիայի իրավիճակի վրա: Մենք մեր դաշնակիցներին, ինչպես նաև Ռուսաստանին, Իրանին և Սիրիայի ճգնաժամի կարգավորման մեջ ընդգրկված այլ երկրներին տեղեկացնում ենք Սիրիայում մեր գործողությունների մասին: Հուսով ենք՝ Հալեպում արագ հասնել հրադադարի, որտեղ գտնվում է 500 հազար բնակիչ: Շարունակվում են հումանիտար օգնության տրամադրելու բանակցությունները: ԱՄՆ-ը և Ռուսաստանը նույնպես բանակցություններ են վարում այդ թեմայով: Հուսով ենք, որ կհաջողվի հրադադարի վերաբերյալ որոշումներ ընդունել մինչև տոները (սեպտեմբերի 12-ին սկսվող Կուրբան-Բայրամը)»,- Անկարայում լրագրողներին հայտնել է Ջանիկլին: Սակայն Մոսկվայի արձագանքը կոշտ է Թուրքիայի` դեպի Սիրիա առաջխաղացման վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում Թուրքիային կոչ է արել հրաժարվել այնպիսի քայլերից, որոնք կարող են բարդացնել Սիրիայում տիրող իրավիճակը: ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնել Սիրիայի տարածքի խորքերը թուրքական զորքերի ու նրանց աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության զորամիավորումների առաջխաղացման կապակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել, որ այդօրինակ գործողություններն իրականացվում են առանց սիրիական լեգիտիմ իշխանությունների հետ համաձայնության և առանց ՄԱԿ ԱԽ-ի կողմից հավանության: «Այդպիսով կասկածի տակ են դրվել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Թուրքիայի գործողությունները կարող են հավելյալ բարդացնել Սիրիայի՝ առանց այն էլ բարդ ռազմաքաղաքական իրավիճակը, բացասաբար ազդել կարգավորման և ճգնաժամի հաղթահարման միջազգային ջանքերի վրա»,- համոզված են ԱԳՆ-ում: ՌԴ ԱԳՆ-ն Անկարային կոչ է արել այդ խնդիրները վեր դասել այսրոպեական ռազմա-մարտավարական նպատակներից և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք հղի են Սիրիայում իրավիճակի ապակայունացումն ուժեղացնելու վտանգով: Չնայած Մոսկվա-Անկարա հարաբերություններում որոշակի տեղաշարժի փաստին` սիրիական ճգնաժամում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումներում էական տարբերություններ են նկատվում: Սակայն դա չի ազդում ռուս-թուրքական էներգետիկ հարաբերություններին: Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դիվանագիտական խողովակներով Թուրքիայի իշխանական մարմիններից ստացել է առաջին թույլտվությունը «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ: Այս մասին նշված է ռուսական գազային հոլդինգի տարածած հայտարարության մեջ: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ թույլտվություններ տալու մեկնարկը դրական նորություն է «Գազպրոմի» համար: Միլլերն ընդգծել է, որ թուրքական կողմի տվյալ քայլն արտացոլում է «Թուրքական հոսք» նախագծում Թուրքիայի կառավարության հետաքրքրությունն ու վկայում է դրա գործնական իրագործմանն անցում կատարելու մասին: Իսկ թե ինչ համաձայնության կգամ, կամ` առհասարակ հնարավոր կլինի հաղթահարել տարաձայնությունները Ասադի ճակատագրով` կերևա ռուս-թուրքական հետագա շփումներից: Այնուամենայնիվ, թե՛ Էրդողանի, թե՛ Պուտինի դիրքորոշումները Ասադի ճակատագրի հարցում, ոչ մի կերպ, չեմ մոտենում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am