«Լավրովի պլանը»` ական է Ղարաբաղի հարցում

ԼՂ հարակից 5 շրջանները կվերադարձվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների բացման դիմաց, Tert.am-ի հետ զրույցում օրերս ասել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Էպիֆանցևը՝ խոսելով Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև տեղի ունենալիք հանդիպման մասին: Ըստ նրա՝ հակամարտությունը պետք է կարգավորվի «պարտվողներ չկան» սկզբունքի հիման վրա: Էպիֆանցևը նաև նշել է, թե Մոսկվան ունի հակամարտությունը լուծելու տեսլական, որն ամրագրված է այսպես կոչված «Լավրովյան պլանում»: Նախ, փաստենք, որ հակառակ պաշտոնական Երևանի հերքումներին` ևս մեկ ռուս փորձագետ հաստատեց, որ գոյություն ունի Լավրովյան պլան: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված վերջերս ռուսական կողմի խիստ հետաքրքրվածությունը ԼՂ խնդրի առնչությամբ` ավելի քան պարզ է: Մոսկվան շտապում է, որովհետև Բաքվի ու Անկարայի հետ պայմանավորվածության է եկել` հայկական կողմի տարածքային զիջումների պարտադրելու հարցում, դրա համար Ալիևն ու Էրդողանը «շունչները պահած» սպասում են, թե Մոսկվային երբ կհաջողվի հայկական կողմին ճնշել` «ցանկալի զիջումների» հարցում: Դրան զուգահեռ ռուսաստանյան փորձագիտական, լրատվական և ինչու չէ իշխանական դաշտը լծվել է «զոնդաժի»: Օրը մեջ ռուս որևէ փորձագետ ու ԶԼՄ ներկայացնում է «Լավրովյան պլանի», ըստ իրենց` «գրավչությունը»: Իհարկե, սա որոշակիորեն «ստուգողական» գործընթաց է`շոշափել հայաստանյան արձագանքը: Բայց թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն և թե՛ Անկարան ստացել են հայկական կողմի պատասխանը: Պաշտոնական Երևանը` ի դեմ, Սերժ Սարգսյանի, ԱԳՆ-ի հստակ հասկացրել է, որ ղարաբաղյան կարգավորումը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, իսկ նշանակում է, որ հայկական կողմը դեմ է «Լավրովյան պլանին»: Հայկական կողմի արձագանքները նաև նշանակում են, որ Ադրբեջանն է, որ պետք է քայլեր անի` համաձայնություն տա սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների սահմանմանը և ԵԱՀԿ Մոնիտորինգային ձևաչափի ընդլայնմանը: Ռուսներն ասում են, թե Ռուսաստանի տեսլականը փոխզիջումների վերաբերյալ գծագրվել էր օրերս, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԼՂ հակամարտությունից պարտվողներ պիտի չլինեն: Սակայն ոչ ոք նեղություն չի տալիս բացատրելու` իսկ ի՞նչ է շահելու հայկական կողմը «Լավրովի պլանից»: Ո՞րն է Ադրբեջանի զիջումը, որի դիմաց ռուսներն այդպես անհամբերությամբ զիջում են ակնկալում` մատնացույց անելով ապրիլյան պատերազմը: Այսինքն` տեսեք, հա, որ չզիջեք, նորից պատերազմ կլինի... Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am