Իրանը կիրակի օրը ողջունել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնեցված հրադադարի ծրագիրը՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ հարկավոր է ստեղծել մոնիթորինգային համակարգ, որը թույլ չի տա, որ այն օգտագործեն «ահաբեկիչները»:
Այս մասին հայտնում է Agence France Presse գործակալությունը:
«Իրանը ողջունում է Սիրիայում հրադադարի հաստատումը և այս երկրի բոլոր մարդկանց մարդասիրական օգնության հասանելության հեշտացումը»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին:
«Հաշվի առնելով մի քանի ամիս առաջ մեր ունեցած փորձառությունը, հրադադարը պետք է կայուն լինի… և չպետք է օգտագործվի որպես հնարավորություն ահաբեկչական խմբավորումների կողմից՝ իրենց ուժը վերականգնելու և զինյալներին և զենքերը տեղափոխելու համար»,- հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հայտարարել են հրադադարի հաստատման պայմանավորվածության մասին, որը կբերի Սիրիայում բռնության կրճատման և խաղաղ բանակցությունների վերսկսման: Այն ներառում է նաև սիրիական զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների դադարեցում:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը