Ռուսաստանը եւ Չինաստանը սեպտեմբերի 12-ին համատեղ ռազմածովային զորավարժություններ կսկսեն Հարավչինական ծովում։ Այս մասին ասվում է Չինաստանի ռազմածովային ուժերի հաղորդագրությունում, փոխանցում է Reuters-ը։
Զորավարժությունները կտեւեն 8 օր եւ կավարտվեն սեպտեմբերի 19-ին։ Դրանք տեղի կունենան չինական Գուանդուն նահանգում։ «Ծովային փոխգործակցություն-2016»-ի շրջանակներում կմշակվեն սուզանավերի, նավերի ու ավիացիայի մանեւրեր։
Բացի այդ, կողմերը կմշակեն կրակոցների, վթարային փրկարարական միջոցառումների, այդ թվում «կղզու գրավում» գործողություններ։ Դեսանտի իջեցումը ամենամեծ գործողությունը կլինի, որը երբեւէ համատեղ անցկացրել են Ռուսաստանն ու Չինաստանը։
Հուլիսին Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ զորավարժությունները կրում են սովորական բնույթ եւ ուղղված չեն այլ երկրների դեմ։ Սակայն Reuters-ը նշում է, որ դրանք տեղի են ունենում Չինաստանի եւ Ճապոնիայի, նաեւ Վիետնամի եւ Ֆիլիպինների միջեւ ծագած տարածքային վեճի ֆոնին։
Պեկինը հավակնում է Հարավչինական ծովի մեծ մասին, սակայն ավելի վաղ Հաագայի դատարանը որոշել էր, որ Չինաստանը դրա համար հիմքեր չունի։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը