ՀՀԿ-ն՝ թուլամորթների հավաքատեղի

 ՀՀ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականը մեկ անգամ էլ պարզաջրեց քաղաքական դաշտը: Ասպարեզը չեն զիջում հատկապես ՀՀԿ-ական գուսանները, որոնք հազար երգով հիմնավորում են Սերժ Սարգսյանի կադրային փոփոխությունը, եղան այնպիսինները, որոնք առաջ ընկան ու մինչեւ հրաժարումը արդարացրեցին Սերժ Սարգսյանի քայլը՝ երեւի թե առաջինը վարձքը ստանալու ակնկալիքով: Ասպարեզ են դուրս եկել անգամ նրանք, որոնք նույն ոգեւորությամբ ողջունում էին Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, բառարանում հոմանիշներ չթողնում նրա կարող անձը նկարագրելիս ու բոլորիս վստահեցնում, որ հենց Հովիկ Աբրահամյանի պես մարդիկ են փրկելու մեր քայքայված տնտեսությունն ու երկիրը: Իսկ հիմա նույն ոգեւորությամբ բնորոշում Կարեն Կարապետյանին, որը եկել է նոր վարչապետ աշխատելու: Չի գտնվում եւ ոչ մեկը, որը բացատրություն կպահանջի՝ ինչո՞ւ, այդ ինչ նոր սկզբունքներ է սահմանում նոր Սահմանադրությունն ու քաղաքական բարեփոխումների ցիկլը, որը Հովիկ Աբրահամյանը չէր կարող իրագործել, եւ վերջապես ով է այդ նոր դեմքը՝ Կարեն Կարապետյա՞նը, որը տարիներ առաջ գլխակորույս փախավ քաղաքապետի պաշտոնից՝ չդիմանալով անգամ փողոցային առեւտրականների ընդվզումին, չդիմանալով իր նորարարությունների դեմ ընդդիմախոսների քննադատություններին: Չգտնվեց մեկը, որ ՀՀԿ խորհրդի նիստում թեկուզ ոչ առարկեր, բայց նախագահից պարզեր իրական պատճառները Հովիկ Աբրահամյանի հրաժարականի: Լուռ, միաձայն հավանության արժանացնելով նրա հեռացումն ու նորի հայտնությունը՝ ՀՀԿ-ականները ներքին կրքերը որոշել են դրսում սպառել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գերազանցեց բոլորին: Նա եւ՛ նալին խփեց, եւ՛ մեխին, վերջնարդյունքում փաստելով, որ ՀՀԿ-ում բոլորը բացի Հովիկ Աբրահամյանից թուլամորթներ են: Վահրամ Բաղդասարյանը ողջունել է, որ Հովիկ Աբրահամյանն իր մեջ ուժ գտավ ու հրաժարական ներկայացրեց. «Նա ինքն էլ իր ելույթում ասաց, որ այն սպասելիքները, որ ունեցել է, չեն արդարացել, գոհացնող չեն եղել: Գաղտնիք չէ, որ այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի խնայել, մեծ աշխատանքներ է կատարել կառավարության առջև դրված խնդիրները կատարելու ուղղությամբ: Դրանց մի մասը ստացվել է, մյուս մասն իրականացման ճանապարհին էին, բայց բոլոր մարտահրավերների արդյունքում հասարակության բևեռացումը և տնտեսական ակտիվության տեմպերը նրան չէին բավարարում, և նա իր մեջ ուժ գտավ, որպեսզի հրաժարականի դիմում ներկայացնի»,- ասում է Բաղդասարյանը: Մեկը հարցնող լինի՝ դուք ինչու՞ ձեր մեջ ուժ չեք գտնում, չէ՞ որ կառավարությունը չուներ այքան ինքնուրույնություն, որ միայնակ կառավարեր տնտեսությունը, չէ՞ որ նա կատարում էր այն քաղաքակությունը, որը վարում է երկրի ղեկավարը, եւ վերջապես դուք՝ պատգամավորներդ եք հավանության արժանացնում կառավարության ծրագրերը, ընդունեք, որ դուք էլ եք սխալվել, որ դուք եւս չեք համապատասխանում նախանշված նոր սկզբունքներին, առավել եւս նոր դեմքեր չեք, ուրեմն այնքան ուժ գտեք ձեր մեջ ու երկրորդեք Հովիկ Աբրահամյանին:  Կանե՞ք, նոր կվաստակեք ուրիշի գործը քննադատելու իրավունքը:
Հ.Գ,-Ընդ որում, եթե ՀՀԿ-ականների լոլոները բացատրվում է <<շեֆի>> արարքն արդարացնելու եւ նոր համակարգում իրենց տեղն ամրապնդելու նկատառումով, ապա ոչ մի կերպ չի ընկալվում դաշնակցության պահվածքը, ով հարս, իրենք հարսնաքույր. Արմեն Ռուստամյանն այսօր ողջունել է խաղի նոր կանոնների հաստատումը եւ վստահեցրել որ հենց դա էր պահանջում ՀՀԿ-ՀՅԴ փոխգործակցությունը:
Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am