Սրբերը չքմեղանում են

Որ ՏԻՄ ընտրությունները իշխանության աղմկահարուց ներկայացուցիչների մոտ ավելի են սրել բոլոր արատավոր հատկանիշները, որոնք եղել են նրանց կյանքի հավատարիմ ուղեկիցները, օրինակ սպառնալը, ծեծելը, ահաբեկելը եւ այլն, դրա մասին են վկայում բազում ահազանգերը, բայց որ ոմանք կփորձեին գառան դիմակ հագնել կամ հանրությանը երեւալ սրբերի դասից, պատկերացնելն անգամ անհնար էր: Օրինակ`տխրահռչակ Լիսկան՝ նույն ինքը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ազատություն է տվել իր նազիր-վեզիրներին, որպեսզի վերահաստատի իր իշխանությունը ու ահաբեկելով մրցապայքարից հանի համայնքապետի անցակալի թեկնածունեին, չքմեղացել է, թե ինքը կապ չունի մի ծեծի հետ, որի մասին մամուլն օրերս գրեց: Հերթական ծեծկռտուքի մասնակիցը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, մարզպետի վարորդի տղան է՝ Դերենիկը, ով ծեծել է Գորիսի շինանյութի խանութի աշխատակցին՝ Վաչե Հարությունյանին: Աշխատակցին ծեծելու պատճառը, մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ու այդ նշված խանութի տնօրենի միջեւ եղած վատ հարաբերություններն են: Կասկած չկա, որ այս միջադեպը կապված է ընտրությունների հետ, որովհետեւ մարզպետի ահաբեկումների եւ նախընտրական սրացումների մասին նույն լրատվամիջոցի մեկ այլ հրապարակման մեջ ավելի բացահայտ է ներկայանում իրականությունը: Ըստ այդմ Խաչատրյանն օրեր առաջ իր մոտ է հրավիրել Գորիսին միացված Վերին շեն բնակավայրից առաջադրված ավագանու թեկնածուներից չորս հոգու և պահանջել, որ նրանք ինքնաբացարկ ներկայացնեն: Թեկնածուներից մեկը եղել է ԲՀԿ-ական էրիկ Տատինցյանը, սակայն նա հրաժարվել է մարզպետի հրահանգը կատարել: Այս առնչությամբ ԲՀԿ կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանն արձագանքել է, որ մարտավարական տեսանկյունից չեն բացահայտում, բայց ոչ թե մեկ այլ մի քանի թեկնածու ունեն. «Երբ ինչ-որ մեկը փորձում է քիթը մտցնել, խառնվել այդ ընտանիքի գործերին, ապա նրա կողմից դա լկտիության և անաբարոյականության դրսևորում է: Եթե որևէ մեկը մեր ներկայացրած թեկնածուներից ընտրապայքարից դուրս գա, դա կլինի բացառապես մեր կուսակցության որոշմամբ», ասել է նա հաստատելով նաեւ մարզպետի միջամտությունը: Իհարկե, Սուրիկ Խաչատրյանը կարող է սրտակեղեք բառերով հերքել իր կապը բացահայտված միջադեպերին, բայց դրան կհավատան միայն իր վասալները: Ավելի զավեշտալի է Գեներալ Մանվել Գրիգորյանի որդու կեցվածքը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ բեսպրեդել հայրիկի հերոսությունների մասին լեգենդներ են պատմում: Եւ բանն այն չէ, որ քաղաքի բոլոր պետական հանգույցները գործում են նրանց ամենակարող իշխանության ներքո, ու էչ էլ այն, որ Գրիգորյանների դինաստիան սեփականաշնորհել է քաղաքի կարեւորագույն օբյեկտները, այլ խնդիրն այն է, որ Էջմիածնում շարքային քաղաքացիների կեցության պայմանները թելադրվում են այս մարդկանց կողմից, օրինակ, որտեղ կայանել ավտոմեքենան, որ անվադողերը չպատռեն, որ փողոցով կարեի է երթեւեկել, որպեսզի հանկարծ չխոչընդոտեն գեներալի դինաստիայի շարասյունը եւ տարրական այլ նորմեր, որոնց մամուլն անդրադարձել է բազմիցս: Եւ ահա, գեներելի քաղաքապետ որդին որոշել է թեւեր հագնել ու իջնել մարդամեջ, մի քանի ցիտատներ անել Սուրբ գրքից՝ հույս ունենալով, որ շաքար ասելով բերանը կքաղցրացնի.«Մարդկության մեջ հետաքրքիր բան կա: Այն է, որ միշտ փնտրում են՝ Սահմանադրություն կամ այլ կատարյալ օրենքներ, բայց երբ վերցնում ենք Սուրբ գիրքը՝ այնտեղ են բոլոր կատարյալ օրենքները: 2008 թվականին, երբ արդեն պետք է աշխատեի որպես քաղաքապետ. Պողոս առաքյալի թուղթն էր,եթե չեմ սխալվում, թե խոսքը ամրապնդվում է գործով: Ես փորձել եմ իմ բառերով այն արտահայտել, բայց իմաստը չի փոխվում»,-ասել է Կարեն Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում են: Մի կաթիլ անգամ չենք կասկածում Կարեն Գրիգորյանի խոսքերի ճշմարտացիությանը, որ իրենք <<խոսքն ամրապնդում են գործով>>, պարզապես ուզում ենք հիշեցնել իր հայրիկի թեւավոր դարձած մի քանի խոսքեր, կամ գոնե մեկը.<<Հետեւին ձեռ կտամ>>, նա այս արտահայտությունն օրումեջ անում է Ազգային ժողովում, երբ լրագրողները որեւէ հարցում նրա վստահություն իշխանության հանդեպ փորձարկում են, օրինակ, երբ դահլիճում գրանցվելուց հետո գեներալը շտապել էր դուրս գալ, իսկ լրագրողներն էլ սադրել էին, թե լքում եք խրամատը, գեներալը վստահաբար շռայլել էր.<<Լքողի հետեւին ձեռ կտամ>>: Ինչեւէ, Կարեն Գրիգորյանը որոշել է հրեշտակ ձեւանալ եւ անդրադառնալով իրեն հասցեագրված մեղադրանք-քննադատություններին ասել է.« Ով ինչ դատարանով դատի՝ այն դատարանով կդատվի: Ես իրենց կցանկանամ այնքան լավ ու բարին, որ մոռանան չար բաների մասին: Թող իրենց գործերը այնքան լավ լինեն, որ վայելքների մեջ ժամանակ չունենան մարդկանց փնովելու»: Մեղա, մեղա: Անի Սահակյան

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am