Սերժ Սարգսյանը հայտարարել է թավշյա հեղափոխության մասին

Նախագահ ՍերԺ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստում, որտեղ նա մանրամասներ է ներկայացրել վարչապետի փոփոխության հետ կապված իր սապասելիքների մասին. <<Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով: Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին>>,- ասել է Սերժ Սարգսյանը և ավելացրել, որ ինքն ստացել է փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան: Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հռչակել է լայնածավալ փոփոխությունների սիմվոլ՝ ընդ որում ոչ միայն տնտեսության և կառավարման ոլորտում, որտեղ Կարապետյանն ունի որոշակի հաջողված փորձ, այլ նաև քաղաքական համակարգում, որտեղ Կարապետյանը, կարելի է ասել, բացարձակ պրոֆեսիոնալ չէ: Այս մարդը, երբ արդեն ընտրվել էր Երևանի քաղաքապետի պաշտոնում, ինքն իրեն քաղաքական գործիչ չէր համարում և շատ անկեղծ հայտարարում էր, որ ընդամենը մենեջեր է և ոչ թե քաղաքական պաշտոնյա: Բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհդի նիստում, որտեղ հավաքված է երկրի իշխող վերնախավի կորիզը, Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելու պատասխանատվությունը դնում է, ոչ ավել-ոչ պակաս, Մոսկվայից նոր վերադարձած Կարեն Կարապետյանի վրա: Կարեն Կարապետյանը երբեք կարկառուն ՀՀԿ-ական չի եղել, և իշխող կուսակցության անցած ճանապարհն ու ունեցած ձեռքբերումները երբեք չեն կապվել Կարապետյանի անձի ու գործունեության հետ: Նա ՀՀԿ նեղ կամ լայն օրերին կուսակցության կողքին չի եղել, մինչդեռ նույն դահլիճում նստածներից շատ-շատերը անձնվիրաբար ծառայել են հարազատ կուսակցությանը: Լավ կամ վատ, արդյունավետ կամ ոչ արդյունավետ, բայց ջանքեր են ներդրել հանուն այդ կուսակցության և նրա առաջնորդի: Բայց պարզվում է, այն ինչ արել են կուսակցությունում, Սերժ Սարգսյանին չի գոհացնում, և նա բարեփոխիչ է հռչակում այդ պրոցեսներից  հեռու գտնվող մարդու: Սա յուրօրինակ անվստահություն է սեփական կուսակցական թիմի ու իրեն հավատարմորեն ծառայած անձանց հանդեպ: Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու համագործակցության համար, բայց և՝ հաստատակամ իր նպատակներում:  Ըստ նախագահի, օգտագործելով ողջ հայության ներուժը, նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: <<Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր` նոր կառավարությունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազատություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պատասխանատվություն: Կարևորը տեմպն է, արագությունը և արդյունավետությունը>>,- ասել է նա:  Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը համարյա բաց տեքստով տվել է նաև բոլորին հետաքրքրող հարցի պատասխանը, այն է՝ նոր վարչապետին տրվում է ազատություն շատուշատ հարցերում, մի բան, որը ըստ ամենայնի չեն ունեցել նախկին վարչապետերը: Փաստորեն, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը գնացել է թավշյա հեղափոխության, և այդ գործընթացը սկսել է ՀՀԿ-ից, որը հետո կարող է տարածվել ողջ համակարգում և երկրում: Սա նշանակում է՝ ՀՀԿ-ի շարքերում կարող է շուտով յուրօրինակ <<չիստկա>> սկսվել, որի ալիքը կարող է սրբել տանել շատերին:   Կարինե  Սարիբեկյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am