«Սասնա ծռերին» բեռնատար տրամադրելու մեջ մեղադրվողին տեղափոխել են հիվանդանոց
Բեռնատար տրամադրելու միջոցով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանին տեղափոխել են Էրեբունի ԲԿ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա որդին: «Ինքը երկու անգամ ինֆարկտ է տարել, հիմա է էլ սիրտը վատացել է»,- ասաց Արմեն Գիչյանը: Հիշեցնենք, որ դատարանն այսօր երկու ամսով երկարացրել էր Խաչատուր Գիչյանի կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: Նա ցուցմունք էր տվել, որ երբ իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, որոնք մի քանի անգամ եկել են իր տուն, ուսումնասիրել բեռնատարը: Նա ասել է, որ մերժելուց հետո սպառնացել են ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել, ինչից հետո ստիպված է եղել բեռնատարը տրամադրել նրանց։
