Le Figaro. «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է»

Ֆրանսիական Le Figaro-ի հատուկ թղթակից Ժան Լուի Տրամբլեն ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված տոնակատարություններին գտնվել է Արցախում, ով իր ստացած տպավորությունների մասին Le Figaro-ում «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է» վերնագրով հրապարակում է արել: «Արցախպրես»-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ֆրանսիացի լրագրողի ռեպորտաժն որոշ կրճատումներով: 2007 թվականից Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եղել է Արցախի անկախության համար մղվող պատերազմի (1991-1994) ազատամարտիկներից։2016 թվականի ապրիլին հայկական այս անկլավը դիմակայել է Ադրբեջանի կողմից ձեռնարկած հարձակմանը։ Հրադադարը փխրուն է… Ք.Ստեփանակերտ: 2016 թ.: 2-ը սեպտեմբերի: Մենք Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ենք։ Տեղի իշխանություններն 11430 կմ2 տարածքով և 150.000 բնակչությամբ այս փոքր երկրի` Արցախի Անկախության 25-ամյակը տոնելու համար ընտրել են զոհված ազատամարտիկների հուշահամալիրը: Պաշտոնական շքախումբը առաջնորդում է Բակո Սահակյանը` միջազգային հանրության կողմից չճանաչված և վիճահարույց դե ֆակտո գոյությամբ ԼՂՀ նախագահը։ Անձնավորությունն այս համեստ է, նույնիսկ գաղտնի, ինչը բնական է մի մարդու համար, ով նախքան երկրի բարձրագույն իշխանության պաշտոնում ընտրվելը, 1999-2001թթ.-ին եղել է Ներքին Գործերի նախարար, այնուհետև 2001-2007թթ-ին` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Արցախը խորհրդային կայսրության անկման արդյունքում գոյացած «սառեցված հակամարտություններից» մեկն է: 95 % հայերով բնակեցված (քրիստոնյաներով) ազգաբնակչությունն երբեք չի համակերպվել ու չի համակերպվելու 1921թ Մոսկվայի որոշմաբ մահմեդական և թուրքալեզու խորհրդային Ադրբեջանի հետ բռնակցմանը: 1988թվականին Հայաստանի հետ վերամիավորվելու անարդյունք հայցից հետո, Արցախը 1991թ-ին հռչակում է իր անկախությունը, ինչն էլ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառ է դառնում: Հայաստանի և Սփյուռքի (աշխարում թվով 7 միլիոն անձ, ում համար այս օազիսը նույն արժեքն ունի, ինչ Արարատ լեռը հայության համար) օժանդակությամբ՝ Լեռնային Ղարաբաղին հաջողվում է ապահովել Հայաստանի հետ կապող ուղի (Լաչինի միջանցքը): ԶԼՄ-ների կողմից կարծես մոռացվեց պատերազմի օջախ հանդիսացող Արցախը (այն ժամանակ միջազգային հանրության ուշադրության առարկան նախկին Հարավսլավիան էր): Արցախցիներին պարտադրված պատերազմում եղավ 30000 զոհ, որից 6000-ը` հայեր և 24000` ադրբեջանցիներ: Կնքվեց հրադադար: Այսօր հրադադարից հետո 200 կմ ձգվող ճակատային սահմանի գծի երկյանքով հակամարտության երկու կողմերն էլ ուշադիր հսկում են միմյանց: ԵԱՀԿ նախաձեռնությամբ ստեղծված Մինսկի խումբը (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա) իր հովանու ներքո է վերցրել բանակցությունների առաքելություն` փորձելով կողմերի համար որևէ խաղաղ լուծում գտնել: Այս տարվա ապրիլին կողմերի միջև նոր ուժգնությամբ պատերազմ վերսկսվեց: Չորս օր հարկավոր եղավ ԼՂ զինված ուժերին, որ լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիան (ուր ներգրավված էին զրահամեքենաներ, հրետանի և ռազմական ուղղաթիռներ) հետ մղի: Օրհասական այս օրերին Ղարաբացի Նախագահն սպարտացու իր կեցվածքով վստահություն է ներշնչում իր ժողովրդին: Ի դեպ, 1960 թվականին Ստեփանակերտում ծնված խորհրդային բանակում պատադիր զինծառայություն անցած (1978-1980) պատմական հուշարձանների վարպետ-ռեստավրատորի մասնագիտություն ընտրած անձը չէր տիրապետում պատերազմի արվեստին: Արցախյան գոյապայքարի ընթացքում նա դարձավ զինվորական գործիչ: 1991-1994 թթ հակամարտությունը վեր հանեց Բակո Սահակյանի` իսկապես առաջնորդ լինելու տաղանդը: Աղդամի խրամատներում մի սահմանապահ զինվոր անկեղծացել է. «Մեր Նախագահը մշտապես անկախութան համար պայքար է մղել, այդ թվում եւ ֆիզիկապես ներկա է եղել մարտին, եւ մենք գիտենք, որ նա կշարունակի դա անել, առանց տատանվելու եւ անզիջում»: Այս խոսքերի իսկությունը հաստատում է նաև այն, որ երկու երեխաների հայր Բակո Սահակյանի միակ որդին Արցախի պաշտպանության բանակի զինվոր է:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am