Ամերիկայի ձայն
15 տարի առաջ Պենտագոնի դեմ ինքնաթիռով իրականացված ահաբեկչության արդյունքում ինքնաթիռի 59 ուղեւորներ եւ շենքում գտնվող 125 աշխատակիցներ էին զոհվել: Ողբերգության զոհերի հիշատակին է նվիրված Պենտագոնում կառուցված հիշատակի պուրակը: Լրագրող Ջեյմի Մաքինթայրի համար, ով այդ օրերին լուսաբանում էր ահաբեկչությունն ուղիղ եթերում, պուրակը հատուկ կարեւորություն ունի.
«Գիտեք, սա կարծես սրբատեղի լինի: Սեպտեմբերի 11-ին ես հենց այստեղ էի, եւ այս ամենի միջով անցած ցանկացած մեկի համար դա կյանքի շրջադարձային պահ է»:
Պենտագոնի հիշատակի պուրակի նախագահ Ջեյմս Լայչակը 15 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության արդյունքում կորցրել էր եղբորը.
«Իմ եղբայր Դեյվը, կրտսեր եղբայրս, զոհվել է Պենտագոնում սեպտեմբերի 11-ին, եւ ես սա անում եմ եղբորս պատվին, ինչպես նաեւ մյուս զոհերի հիշատակը պահելու նպատակով»:
Լայչակի խոսքով, պուրակը հատուկ ճարտարապետություն ունի.
«Պուրակ մտնելով՝ հատում եք բաժանարար գիծը. Սա ահաբեկչության պահն է՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան 9.37 րոպե: Այս գծին ամենամոտ կանգնած նստարանը 1998 թվականի հորիզանականի վրա է գտնվում: Այն նվիրված է երեք տարեկան Դանա Ֆալկենբերգին, ով ծնողների հետ ինքնաթիռում էր գտնվում: Այս նստարանը դեպի երկնքն է ուղղված՝ խորհրդանշելով երկնքում Դանայի մահը»:
Ջեյմսի եղբոր՝ Դեյվի հիշատակին նվիրված նստարանը գտնվում է 1961 թվականի հորիզոնականում եւ ուղղված է դեպի Պենտագոն, որտեղ զոհվել էր Դեյվը: Այսպիսով, 2001-ի բաժանարար գծից կարելի է տեսնել ահաբեկչության բոլոր զոհերի հուշարձանները, իսկ թանգարանում՝ ծանոթանալ զոհերի հիշատակի հավերժացմանն ուղղված գործունեությանը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը