Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի լուծմանը անհրաժեշտ է մոտենալ ստեղծագործաբար, ոչ թե կիրառել միայն պատժամիջոցներ: Այսպիսի տեսակետ է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո պատասխանելով լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է TASS-ը:
Լավրովը վստահություն է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի հարցով վեցակողմ բանակցությունները «վաղ է թաղել», անհրաժեշտ է փնտրել դրանք վերսկսելու ճանապարհներ:
«Դիվանագետները պետք է լինեն ավելի կրեատիվ, քան ուղղակի պատժամիջոցներով արձագանքելը՝ իրավիճակի ցանկացած սրման դեպքում պատժամիջոցներ և միայն պատժամիջոցներ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք այդ տարածաշրջանում կհանգեցնեն լարվածության հետագա էսկալացիայի և զինված հակամարտության սահմանի:
«Այստեղ բացի մահակից և մտրակից՝ կա իրավիճակի մասին ստեղծագործաբար խորհելու և մոտեցումներ մշակելու հնարավորություն, որոնք թույլ կտան լիցքաթափել լարվածությունը Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայում ընդհանրապես: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է Լավրովը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը