Ճակատագրական ժամանակներ են. ճակատագրական ժամանակներում սխալվելու իրավունք չկա. Հասմիկ Պապյան

Սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած «Հոգևոր Հայաստան» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ցուցադրվել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ելույթը, որի տեքստը կարող եք կարդալ ստորև։ Անցած 25 տարում մենք եղել ենք խորը թմբիրի մեջ։ Վատնել ենք այդ տարիները և կառավարման լծակները փրփուրներին հանձնելով՝ ամայացրել ենք մեր հայրենիքի այս փոքրիկ և վերջին հատվածը։ Արտագաղթը, բնակլիմայական աղետալի վիճակը, որը նախևառաջ պայմանավորված է վայրագ հանքարդյունաբերությամբ, ոչնչացված և պրիմիտիվ մենաշնորհության վրա հիմնված տնտեսությունը, ձախողված և գոյություն չունեցող մշակութային քաղաքականությունը, ապաշնորհ արտաքին քաղաքականությունը և, իհարկե, բանակում տեղ գտած չարաշահումները մեր երկրի և ժողովրդի գոյությունը դրել են հարցականի տակ։ Այսօր մենք կանգնած ենք գոյութենական խնդրի առջև։ Թվում էր՝ ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին, բայց դրանք առավել ցցուն դարձրին այն աղտերը, որոնք առկա են մեր երկրում և մեր հասարակության մեջ։ «Սասնա ծռերի» գործունեությունը եկավ առավել ընդգծելու դժգոհության այն լուրջ ալիքը, որ առկա է մեր երկրում։ Եվ այդ ալիքը նույնպես մեծ հաշվով չկարողացավ ոչինչ փոխել։ Ժողովրդին համախմբում է անհրաժեշտ, համախմբում՝ կլեպտոկրատական պետությունը վերջապես մեր և մեր մշակույթին արժանի ազգային պետության վերածելու, թշնամուն իր կողմից ծրագրված ավելի մեծ հարձակման դեպքում վերջնականապես ջախջախելու, մեր հայրենիքի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հատվածը, այլ այսպես կոչված՝ ազատագրված տարածքները չհանձնելու և մեր հազարամյա գոյությունը արժանապատվորեն շարունակել կարողանալու համար։ Անցյալ տարի անցկացվեց մեզ մեծապես անարժան մի Սահմանադրություն։ 2017թ․ խորհրդարանական ընտրություններն են։ Դրանք մեր ժողովրդի համար ճակատագրական են լինելու։ Առկա իրադրությունում դրանց ելքը դժվար չէ կանխատեսելը։ Մեկ այլ երկու և կես տասնամյակ նման կերպ գոյություն քարշ տալու հնարավորություն այս երկիրն այլևս չունի։ Նման սցենարի պայմաններում այն պարզապես չի կարող գոյատևել։ Խնդրում եմ և կոչ եմ անում ժողովրդին՝ գիտակցելու այս շրջանի ողջ լրջությունը և վերջապես՝ դրսևորելով քաղաքացիական մոտեցում՝ ինքնակազմակերպվել, լսելի դարձնել անհատական ձայնը և ստիպել հաշվի նստել իր հետ։ Պատմության մեջ մեկ անգամ չէ, որ այս ժողովուրդը ճակատագրական պահերին համախմբվել է, դիրքորոշում արտահայտել, հաղթել և վերապրել։ Ժամանակն է ոչ միայն հաղթելու և վերապրելու, այլ իրեն սպառած այս համակարգը նոր, արժանապատիվ և ազգային պետությամբ փոխարինելու։ Սրանք ճակատագրական ժամանակներ են, իսկ ճակատագրական ժամանակներում սխալվելու իրավունք չկա։ Սթափվենք, համախմբվենք և հաղթենք։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am